21 մայիս, 2019 12:26

Հարձակվել են Արթուր Իսպիրյանի վրա, միջադեպի հանգամանքները պարզվում են

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են․ այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, պարզաբանում է հրապարակել ոստիկանության պաշտոնական կայքը։

Տեղեկություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» սրճարաններից մեկում մոտեցել են Արթուր Իսպիրյանին, քաշքշել նրան, հայհոյել ու հեռացել։

Արթուր Իսպիրյանն ասել է, որ ճանաչել է նրանցից մեկին։ Նրա խոսքով վերոնշյալ տղամարդը «Նարեկ Մալյանի հետ հաղորդում է վարում»։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Արթուր Իսպիրյանը միջաեպի վերաբերյալ մանրամասներ չհաղորդեց՝ ասելով, որ մանրասմաները փոխանցել է Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ պարզվում են բոլոր հանգամանքները։

Սաթենիկ Հակոբյան