21 մայիս, 2019 16:09

Ճնշում դատական համակարգի վրա․ Ավետիք Իշխանյան

Մայիսի 20-ին դատարանների մուտքերի արգելափակումը Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բնորոշում է որպես «ճնշում դատական համակարգի նկատմամբ»։

Նա նշում է նաև՝ «զարմանալին այն է, որ դատական համակարգի նկատմամբ ճնշումը և հարձակումը տեղի ունեցավ ոչ թե ընդդիմության կամ հանրության կողմից, այլ գործադիր և օրենսդիր իշխանության կողմից»։ Իշխանյանն անդրադառնում է նաև Մարտի 1-ի գործը կասեցնելու դատարանի որոշմանը։