21 մայիս, 2019 12:00

Վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմա­նադ­րա­կան․ Գագիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել են նաև տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը․ այս մասին նա ասել է «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է հիմնախնդրին ընդհանրապես, կցանկանայի ընդգծել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել ենք նաև մեր տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: Այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում:

Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրա­ժեշտ է իրականացնել սահմա­նադ­րական գործիքակազմի արդյու­նա­վետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու դատարա­նա­կազմական քայլերի շնորհիվ»։

Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հայտարարած վիրահատական միջամտության մասին դրույթը մեկնաբանելով՝ Գագիկ Հարությունյանն ասել է․ «Մենք երբեք չենք բացառել նաև այդ ճանապարհը: Սակայն գտել և գտնում ենք, որ վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմա­նադ­րա­կան, չհան­գեցնի մարդկանց իրա­վունք­ների ոտնա­հար­ման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում