21 մայիս, 2019 18:35

Vetting-ը առանց խտրականության է իրականացվելու․ Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատարանների մուտքերն արգելափակելու մայիսի 20-ի ակցիայի հետ կապված  իրավական գնահատական չհնչեցրեց։ Նրա համոզմամբ՝ վարչապետի կոչն ու ակցիաները քաղաքական գործողություններ էին։ Նախարարը խոսեց դատական իշխանության բարեփոխման գործընթացի մասին, մասնավորապես անդրադարձավ vetting-ի ներդրմանը։