22 մայիս, 2019 21:08

Աշակերտներն ընդդեմ պլաստիկի

Մաշտոցի պուրակում երևանյան դպրոցների աշակերտները հավաքվել էին՝ պլաստիկի դեմ միջոցառման շրջանակում։ Բացօթյա խաղերի միջոցով երեխաները մասնակցեցին պլաստիկի վերամշակման փուլերից մեկին՝ տեսակավորմանը։ Երեխաները ՍիվիլՆեթին պատմեցին ապագայի իրենց պատկերացումների մասին, օրինակ՝ ապացուցելով, որ պլաստիկը չվերամշակելը կարող է հանգեցնել մարդկության ոչնչացման։