RFI-ն խոսում է հայերեն

Միջազգային ֆրանսիական ռադիոյի 20 րոպեանոց հայերեն ծրագիրը Ֆրանկոֆոնիայի արգասիքն է: Հայաստանում ու Ֆրանսիայում պատրաստած ռեպորտաժներից, լուրերից և հարցազրույցներից բաղկացած այս հաղորդումը ֆրանսիական ու հայկական մշակույթներն իրար միավորող մի ուրույն կամուրջ է: Ծրագիրը շեշտը է դնում երկու երկրների միջև կապերի ու հարաբերությունների, Հայաստանում Ֆրանսիայի ներկայության, ինչպես նաև Ֆրանսիայում հայկական սփյուռքի անցուդարձի վրա: Հեռարձակվում է ամիսը երկու անգամ շաբաթ օրերին՝ ժամը 17:10-ին, 102.4 FM հաճախականությամբ։

Մեկնաբանել