23 մայիս, 2019 15:47

Դոն Պիպոն ազատ է արձակվել գրավի դիմաց

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Ինչպես հայտնում է Հայկական ժամանակը, դրա մասին լրագրողներին ասել է ինքը՝ Արթուր Ասատրյանը:

Ասատրյանն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց։ 

Արթուր Ասատրյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 17-ին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի