23 մայիս, 2019 15:37

ՀՐԱՏԱՊ․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը։

«Ես թույլ չեմ տա, որ 100-ամյակը ստվերվի, ոչ մի շնորհավորանք չեղավ 100-ամյակի կապակցությամբ, և այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս»,-ասել է Սիմոնյանը։

Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր է նշանակվել 2006-ի մայիսին։