23 մայիս, 2019 14:56

Մասիսի քաղաքապետի դեմ քրեական գործը դադարեցվել է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին տեղեկանում ենք Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումից։

Մասիսի քաղաքապետը մեղադրվում էր Թավշյա հեղափոխության օրերին խմբով խաղաղ ցուցարարների վրա հարձակում և բռնություն իրականացնելու համար։ 2018-ի հուլիսին Դավիթ Համբարձումյանը և եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել էին, ապա ազատ արձակվել։

Ամիսներ անց ՀՀ քննչական կոմիտեն որոշել է, որ նրանց գործողություններում հանցակազմ չկա։

«Երեկ քննչական մարմինը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս երեք մեր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը անցյալ տարի Էրեբունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- հայտնել է Տիգրան Աթանեսյանը։

Գևորգ Թոսունյան