24 մայիս, 2019 16:58

ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնում է Գևորգ Դանիելյանը

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ պարոն Գևորգ Դանիելյանին։ 

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել (ամբողջական տեքստը զետեղված է դատական իշխանության պաշտոնական կայքում) Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում, հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։

Հիշյալ դիմումին Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով կայացրել է որոշում, որով արձանագրվել է հրաժարական ներկայացնելու փաստը։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ պարոն Գևորգ Դանիելյանին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։