24 մայիս, 2019 16:07

Բակո Սահակյանն ընդունել է Հրայր Թովմասյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահական կայքը, հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: