27 մայիս, 2019 17:32

«Հայաստանը՝ ԵՄ մեծ ընտանիքի մի մաս»․ Եվրոպայի օրը Երևանում

«Եվրոպայի օր 2019» մեկամսյա տոնակատարություններն ավարտվեցին Երևանում մայիսի 26-ին տեղի ունեցած միջոցառումներով։ Հյուսիսային պողոտայում տեղակատվական  ցուցահանդեսի ընթացքում Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի ներկայացուցիչներ տարբեր տաղավարներում ներկայացնում էին իրենց ծրագրերը, փորձում ներգրավել մարդկանց։ Ցուցահանդեսին ներկա էր նաև ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը լրագրողների հետ զրույցում նշեց՝ Հայաստանը համարում է ԵՄ մեծ ընտանիքի մի մասը։