29 մայիս, 2019 19:58

Ազգային ժողովը կրկին չընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր

Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքներով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը չընտրվեց։

Քվեարկությանը մասնակցած 88 պատգամավորից միայն 30-ն էր կողմ քվեարկել թեկնածուին, դեմ էին՝ 53-ը։

Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Արթուր Վաղարշյանը նախագահի կողմից առաջադրած չորրոդ թեկնածուն էր։ Գերմանաբնակ Գոռ Հովհաննիսյանին Ազգային ժողովը չընտրեց այս տարվա ապրիլին։ Մյուս երկուսի՝ Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի թեկնածությունները նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրել էր դեռ նախկին գումարման Ազգային ժողովում, և նրանք ևս չէին ընտրվել։


Սաթենիկ Հակոբյան