29 մայիս, 2019 14:24

Հայաստանի վարչապետը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին․ Կրեմլի խոսնակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ակնկալվում է, կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե օտարերկրյա առաջնորդներից էլ ով է ներկա լինելու, բացի Չինաստանի ղեկավար Սի Ձինպինից։

«Մյուս առաջնորդների մասին այժմ չեմ բարձրաձայնելու, որովհետև դեռ չկան վերջնական հաստատումներ»,- ասել է խոսնակը։

Պետերբուրգի միջազգային տնտեսական ամենամյա համաժողովն այս տարի անցկացվում է հունիսի 6-8-ը՝ «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգը» կարգախոսի տակ։