30 մայիս, 2019 16:53

Մխիթարյանի Բաքու չգնալը միանշանակ ճիշտ որոշում էր․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի Արսենալ թիմի խաղացող Հենրիխ Մխիթարյանի Բաքու չգնալու քայլը միանշանակ ճիշտ որոշում էր։ Նա ասում է, որ քանի դեռ հայ մարզիկների համար չեն ստեղծվում մարզական բնականոն պայմաններ, նրանք պետք է խուսափեն Ադրբեջան այցելություններից։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անցնող շաբաթ Թբիլիսիում կայացած հայ-ադրբեջանական հանդիպմանը, որին մասնակցել են նաև իրենք՝ Նավասարդյանը և Հակոբյանը։ Զրույցում անդրադարձ կա նաև լրագրողների՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ փոխայցելությունները վերականգնելու հնարավորություններին։