1 հունիս, 2019 15:45

Երեխաները՝ երեխաների համար. Շիրակացու ճեմարանի փորձը

Երեխաները պաշտպանության համար ոչ միայն մեծերին են ապավինում, այլև այլ երեխաների։ Օրինակ՝ Երևանի Շիրակացու ճեմարանի սաներից շատերը դասերից հետո տուն գնալ հանգստանալու փոխարեն նախընտրում են կամավորական հիմունքներով դասապատրաստել Ջրվեժ գյուղի աշակերտներին։ Իսկ Շիրակացու սաներից մեկն էլ Տավուշի Մովսես գյուղի՝ իրենից մեծ աշակերտի հետ սկայպով անգլերեն է պարապում։