4 հունիս, 2019 12:49

Չեխական դատարանը հավանություն է տվել Նարեկ Սարգսյանի արտահանձնմանը

Պրահայի քաղաքային դատարանը հավանություն է տվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի արտահանձնմանը, հաղորդում են չեխական լրատվամիջոցները։

Նարեկ Սարգսյանը ձերբակալվել էր դեկտեմբերի վերջին Պրահայում Ինտերպոլի աշխատակիցների և չեխական ոստիկանության կողմից։ Փաստաթղթերի ստուգման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անունով։

Արտահանձնման վերջնական որոշումն ընդունելու է Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան։

Կարդացե՛ք նաև՝

Հետախուզում է հայտարարվել Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ

Օսիպյանը կարծում է՝ Սերժ Սարգսյանի եղբորորդին շուտով կլինի իրենց տեսադաշտում

Ալեքսանդր Սարգսյանն ու որդին բերման են ենթարկվել, դատախազությունը վերաբացել է 2007թ․ կարճված գործը