6 հունիս, 2019 14:54

Երևանյան շները «ականջօղ» կկրեն և կլինեն անվնաս

Երևանի թափառող կենդանիների խնդիրները հայտնվել են քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում։ Նախորդ տարվա հոկտեմբերին «Յունիգրաֆ իքս» կազմակերպության հետ պայմանագիրը խզելուց և կազմակերպությանը տուգանելուց հետո՝ փետրվարին, Երևանի քաղաքապետարանին կից ստեղծվել է մեկ այլ՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն։

ՍիվիլՆեթը եղել է կենտրոնում և ծանոթացել այնտեղի իրավիճակին։