6 հունիս, 2019 12:45

Հայոց կորսված մշակութային ժառանգությունը․ Հեղնար Ուոթենփո

Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանի պրոֆեսոր Հեղնար Ուոթենփոն ուսումնասիրում է հայկական մանրանկարչությունը։ Նա հեղինակել է «Բացակա էջեր։ Միջնադարյան ձեռագրերի այսօրվա կյանքը։ Ցեղասպանությունից արդարություն» (The Missing Pages The Modern Life of a Medieval Manuscript, from Genocide to Justice) գիրքը։ Ուոթենփոյի ելույթը տեսագրվել է մայիսի 18-ին՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) ֆորումին՝ Լոս Անջելեսում։