7 հունիս, 2019 15:02

Մարտի 1-ին ինձ չեն կանչել, ինձ հրավիրել են կառավարություն. Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց, որ 2008-ի մարտի 1-ին իրեն հրավիրել են կառավարություն։ «Գնացել ենք այնտեղ, 35 րոպե աժիոտաժ էր, ես ոչինչ չեմ հասկացել, հիասթափված, թողել եկել եմ»,- ասաց Ծառուկյանը։ Նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք կարդացել է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը։ ԲՀԿ նախագահը բացասական պատասխանեց, իսկ լրագրողն ասաց, որ գրքում Քոչարյանն ասել է, որ 2007-ին անհրաժեշտ էր ստեղծել «պոպուլիստական» կուսակցություն։ Ծառուկյանը պարզաբանեց, որ խոսքը իր ստեղծած կուսակցության մասին չէ։