7 հունիս, 2019 21:07

Նախընտրական Աբովյան․ ինչ են ասում թեկնածուները և քաղաքացիները

Հունիսի 9-ին տեղի կունենան Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները։ Թեկնածուները հինգն են, սակայն հիմնական պայքարն ընթանում է երկու ուժերի միջև՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանի և «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Գրիգոր Գուլյանի։

ՍիվիլՆեթը եղել է Աբովյանում, զրուցել քաղաքացիների հետ ու պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն ընտրվող քաղաքապետից։ Խոսել ենք նաև քաղաքապետի երկու ֆավորիտ թեկնածուների հետ: