7 հունիս, 2019 15:24

Պուտինն ու Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության հարցը չեն քննարկել․ Պեսկով

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրվա հանդիպմանը չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ղարաբաղյան հարցը մանրակրկիտ չի քննարկվել։ Երեկ շատ հանգամանալից խոսակցություն է եղել՝ երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- ասել է Պեսկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգի 23-րդ միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում։ Երկու երկրների ղեկավարները կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունները և համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։

Լուսինե Վարդանյան