7 հունիս, 2019 19:08

Փաշինյանն ու Պուտինը սկսել են ավելի լավ հասկանալ միմյանց․ Հրանտ Միքայելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը այցելել է Սանկտ Պետերբուրգ, մասնակցել տնտեսական համաժողովի, հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը նշում է, որ թեև Հայաստանի ու Ռուսաստանի միջև կա փոխադարձ անվստահություն և լարվածություն, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը սկսել են միմյանց ավելի լավ հասկանալ։