8 հունիս, 2019 14:41

Ապրիլյան պատերազմը՝ քննիչ հանձնաժողովում

Ազգային ժողովում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամները վստահեցնում են, որ նրանք կհրավիրեն և հարցեր կտան բոլոր նախկին և ներկա պաշտոնյաներին, որոնք առնչվել են այդ գործողությունների հետ, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Հանձնաժողովի նիստերը լինելու են դռնփակ։