8 հունիս, 2019 12:57

Իրանում երկրաշարժ է եղել, զգացվել է նաև Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին,  նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38,35° և արևելյան երկայնության 45,61° աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3,7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Ալվանք և Շվանիձոր գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ: