10 հունիս, 2019 12:22

Նիկոլ Փաշինյանը խոսեց Աբովյանի ընտրություններից և անեկդոտ պատմեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին մասնակցեց հայ-իտալական բիզնես ֆորումին։ Քննարկումից հետո գործադիրի ղեկավարը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Աբովյան քաղաքում նախօրեին կայացած ընտրությանը։ Նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին գերազանցելով 395 ձայնով։ Նախապես վարչապետը խնդրել էր իրեն տալ երեք հարց։ Երբ լարգրողները փորձեցին այլ հարցեր ուղղել գործադիրի ղեկավարին, նա հիշեց «ոսկե ձկնիկի» անեկդոտը։