11 հունիս, 2019 16:32

Արցախի և Հայաստանի միջև սեպ խրողները․ զրույց Արա Պապյանի հետ

Քաղաքագետ, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Արցախի ներքաղաքական ընթացիկ զարգացումներին, ինչպես նաև՝ 2020-ի ապրիլին Արցախում կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին։ Պապյանը համարում է, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս, հետևաբար՝ պետք է վերացվեն նախագահական ինստիտուտն ու Ազգային ժողովը։ Նա նշում է, որ Արցախի գործող իշխանությունները դիմակայում են փոփոխություններին և իրենց ուղղակի հովանու տակ են վերցրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։