11 հունիս, 2019 19:11

Հայաստանից չպետք է միջամտել Արցախի ներքին հարցերին․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի և Արցախի ներքաղաքական զարգացումներին։ Մարուքյանը կարծում է, որ Հայաստանից, լինեն իշխանությունները կամ կուսակցություններ, չպետք է միջամտեն Արցախի ներքաղաքական հարցերին։ Պատգամավորը անդրադառնում է նաև Հայաստանի արդարադատությանը, վեթինգին, 2016-ի ապրիլյան դեպքերը խորհրդարանում քննարկելու խնդիրներին։