11 հունիս, 2019 13:10

Մովսես Աբելյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մովսես Աբելյանին նշանակել է Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով Գլխավոր քարտուղարի տեղակալ․ այս մասին տեղակացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ պաշտոնում Մովսես Աբելյանը կփոխարինի Քեթրին Փոլարդին։

Կայքը հավելում է, որ Աբելյանն ունի խաղաղության, անվտանգային հարցերի և հակամարտությունների կարգավորման ոլորտում 25 տարվա փորձ։

Աշխատանքային գործունեություն

1989- 1992թթ․ ԵՊՀ դոցենտ

1996-1998թթ․ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալ

1998փ․ՄԱԿ-ի V կոմիտեի նախագահ

2000թ․ ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի փոխնախագահ  և Խաղաղապահության ֆինանսավորման բարեփոխումների հատուկ բանակցողը  

2001թ․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր խորհրդի նախագահ

1998-2003թթ․ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ

2003թ-ից վարչական ու բյուջետային հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5-րդ կոմիտեի քարտուղար

2016թ-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Գլխավոր Ասամբլեայի և կոնֆերանսների գծով