11 հունիս, 2019 11:40

Նարինե Խաչատուրյանը նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Մայիսի վերջին Նարինե Խաչատուրյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել։