11 հունիս, 2019 14:08

Վիտալի Բալասանյանը ազատվել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Բալասանյանը պաշտոնից ազատվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով։

Նա ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, Արցախի հերոս։

Հունիսի 10-ին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել էր Արթուր Աղաբեկյանը։