11 հունիս, 2019 14:47

2019-ի հունվար-մայիսի օդային ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 8,7 տոկոսով

Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 038 617 մարդ, որը 8,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, հայտնում է «Արմենիա»Միջազգային Օդանավակայաններ» ընկերության մամուլի ծառայությունը։ 

Իսկ 2019-ի մայիսին երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 243 016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշից 11,7 տոկոսով ավելի: 

2019-ի մայիսին 2018-ի մայիսի համեմատ «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 13,7 տոկոսով․ եթե 2018-ի մայիսին «Զվարթնոց»-ի ծառայություններից օգտվել է 202 289 ուղևոր, ապա 2019- մայիսին՝ 229 974 ուղևոր:

2019 թվականի մայիսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 13 042 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 325 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14,9 տոկոս:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 1,2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: