12 հունիս, 2019 13:59

Քոչարյանի պաշտպանները հինգ հատորներն են ուզում տեսնել․ նիստը հետաձգվեց

Մարտի 1-ի անջատված գործով  պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հունիսի 12-ին Վերաքննիչ դատարանում հայտարարեց, որ իրենց տրամադրվել են գործի 83 հատորները, սակայն Դատալեքս տեղեկատվական համակարգում նշված է, որ գործը կազմված է 88 հատորներից:

Պաշտպանական կողմը խնդրեց դատարանին իրենց տրամադրել հինգ հատորները:

Մեղադրող կողմը չառարկեց՝ նշելով, որ մեկ օրը բավարար է այդ գործողությունները իրականացնելու համար: Դատարանը նիստը հետաձգեց կողմի միջնորդությունը կատարելու համար:

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 14-ին։

Գևորգ Թոսունյան

Տե՛ս նաև՝

Տարիներ անց սա կարող է դիտարկվել որպես հանցագործություն․ Ռոբերտ Քոչարյան