14 հունիս, 2019 16:54

Բարձրագույն դատական խորհուրդը լքում է ևս մեկ անդամ՝ Արմեն Բեկթաշյանը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից հրաժարական է տվել Արմեն Բեկթաշյանը․ հաղորդում է ԲԴԽ կայքը։ Բեկթաշյանը չի նշում իր հրաժարականի պատճառները։

Սա վերջին շաբաթներին ԲԴԽ չորրորդ անդամի հրաժարականն է․ ավելի վաղ դիմումներ են ներկայացրել Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը:

Մայիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել Գագիկ Հարությունյանը։