14 հունիս, 2019 11:17

Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականները շարունակվում են

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը տեղեկացրել է, որ այսօր պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։

«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։

Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին»,- գրել է Մեղրյանը:

Երեկ հայտնի էր դարձել ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին։