14 հունիս, 2019 11:46

Նիկոլ Փաշինյանի հանդեպ ավանդական և ոչ ավանդական սփյուռքի կեցվածքը

ԱՄՆ Բենթլիի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս Ասպետ Գոչիկեանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի նոր իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ ավանդական և ոչ ավանդական Սփյուռքի կեցվածքին։ Ավանդական սփյուռքի շարքին Գոչիկեանը դասում է ավանդական կուսակցություններին ու նրանց հովանու տակ գործող կազմակերպություններին, ոչ ավանդականի շարքին՝ նրանց, որոնք մաս չեն կազմում ավանդականին, սակայն կազմում են սփյուռքի մեծամասնությունը։