14 հունիս, 2019 16:51

Չեմ մեկնաբանում․ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանի հրաժարականի հնարավորության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չի մեկնաբանում» Սահմանադրական դատարանի նախագահի հնարավոր հրաժարականը։ Շանթ հեռուստաընկերության հետ հարցազրույցում, հաղորդավար Արամ Աբրահամյանը Փաշինյանինին հիշեցնում է վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամների, արդարադատության նախարարի և այլ հրաժարականների մասին և հարցնում․

- Դուք արդյոք սպասո՞ւմ եք նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին։ Այսինքն, դա ձեզ համար քաղաքական հա՞րց է, օրինակ, ինչպես համալսարանի ռեկտորի դեպքում։

- Ես դա չեմ կարող մեկնաբանել։ Պատշաճ չեմ համարում մեկնաբանել։

- Դա նույնպես պատասխան է։

Հարցազրույցի այդ հատվածը՝ 29։50-ից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։ 

Մարիա Եղիազարյան