14 հունիս, 2019 15:03

ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս․ Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասված է դեսպանության կարճ հաղորդագրությունում։ 

Հանդիպման մանրամասներ չեն հաղորդվում։