15 հունիս, 2019 20:32

Դավիթ Տոնոյանն այցելել է մարտական հենակետերից մեկը

Այսօր՝ հունիսի 15-ին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինված ուժերի մարտական հենակետերից մեկը, տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Մարտական դիրքում նախարարն անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։

Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։