15 հունիս, 2019 15:30

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում վերլուծվել են տեղական մարմինների ընտրությունների արդյունքները

Հունիսի 14-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարևորվել է կուսակցության՝ Հայաստանի ևԱրցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

Նիստի ընթացքում վերլուծվել են տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքները, քննարկվել է կուսակցության կառուցվածքային բարեփոխումների գործընթացը։