17 հունիս, 2019 15:44

Արցախը և Հայաստանը՝ Օմարի լեռներից․ զրույց Վիլեն Գաբրիելյանի հետ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 16-ի համագումարում ընտրեց նոր 21-հոգանոց վարչություն՝ փակ քվեարկությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, նախարարներ Սուրեն Պապիկյանից, Արայիկ Հարությունյանից ու Հակոբ Արշակյանից հետո ամենաշատ ձայները ստացել է Վիլեն Գաբրիելյանը, որը ֆեյսբուքում հայտնի է Նավակ Ճոճող և Օմարի Արծիվ անուններով։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Գաբրիելյանը անդրադառնում է կառավարող ուժի գործունեությանը, համագումարի աշխատանքներին, կուսակցության գաղափարախոսությանը։