18 հունիս, 2019 10:28

Հունիսի 18-ին Վաշինգտոնում կայանալու է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի շարք բարձրատիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպմանն ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ ընդդծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով ոչ նպաստավոր միջավայր է ձևավորել։

 

Լուսանկարը՝ արխիվային