18 հունիս, 2019 12:46

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը։ Նա կմնա կալանքի տակ։

Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի՝ Գրիգորյանի խափանման միջոցը չփոխելու որոշումը։

Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Գրիգորյանը մի քանի ամիս «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժում ստանալուց հետո հունիսի 3-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Նրա պաշտպանական կողմը հայտարարել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժման համար պատշաճ պայմաններ չկան։

Լուսինե Վարդանյան