18 հունիս, 2019 16:33

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Հունիսի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Վահե Գրիգորյանը 99 կողմ, 22 դեմ ձայներով ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Քվեարկությանը մասնակցել է 122 պատգամավոր։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել էր մայիսի վերջին։ 

Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի ինը զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է այդ գործով ընթացող դատական գործընթացում։ Գրիգորյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ներկայացվել էր նաև անցյալ տարի, սակայն 2018թ․ հոկտեմբերի 23-ին խորհրդարանը, որտեղ ամենամեծ խմբակցությունն ուներ ՀՀԿ-ն, չընտրեց նրան։

Վահե Գրիգորյանի՝ հունիսի 18-ին ԱԺ-ում ունեցած ելույթը՝ ստորև։