18 հունիս, 2019 16:20

Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց տուժող կողմի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները: Որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ բացարկի դիմում ներկայացնելու միջնորդությունը, ապա նման միջնորդություն էր ներկայացրել տուժող կողմը: