19 հունիս, 2019 18:46

Թեստերում դպրոցական ծրագրից 30 տոկոս նյութ ենք դրել․ Արայիկ Հարությունյան

Մենք քայլ ենք արել, որ երկար ժամանակ շտեմարանները անգիր արած մեր աշակերտները հնարավորություն ունենան բավարար գնահատական ստանալու, բայց բուհեր գնան մարդիկ, որոնք ունեն իրական մնացորդային գիտելիք․ այսօր Ազգային ժողովում, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։