20 հունիս, 2019 13:21

Անկախ դատական համակարգ ունենալը բխում է բոլորի շահերից․ Նիկոլ Փաշինյան

«Դատավորների, առավել ևս՝ գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի՝ մանավանդ հանրային ընկալման տեսակետից, երբ բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծված չեն։ Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, այս հարցում Հայաստանին կաջակցեն, մենք 2-3 տարվա ընթացքում դատավորների աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2,5-3 մլն դրամ, այսինքն դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացքում և ընդդիմությունը, և իշխանությունը, և քաղաքացիական հասարակությունը կհամոզվեն, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, բխում է բոլորի շահերից»,- մայիսի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։