20 հունիս, 2019 15:17

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին

Հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես նշված է ՍԴ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլ հարցերի։

Անցյալ շաբաթ դեսպան Կոպիրկինը հանդիպում էր ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որից հետո պարզաբանումների համար կանչվել է ՀՀ ԱԳՆ։