20 հունիս, 2019 12:33

Վաշինգտոնում կայացել է Բոլթոն-Մամեդյարով հանդիպում

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների ինտենսիվ և շարունակական փոխանակում մի շարք թեմաներով, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Մամեդյարովն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, տնտեսական կապերը, տրանսպորտային և տնտեսական նախագծերը։

Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Ջոն Բոլթոնն ավելի վաղ գրառում էր արել Թվիթերում՝ երկու երկրների նախարարների հետ առաջիկա հանդիպման մասին։