21 հունիս, 2019 19:32

Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարության շուրջ

Հունիսի 18-ին Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Հունիսի 20-ին ԱԺ-ում երդվելուց առաջ Գրիգորյանն արեց հայտարարություն, որը բուռն քննարկման արժանացավ։ Հին ու նոր սահմանադրություններում ամրագրված տարբեր եզրույթները՝ առաջինում՝ «ՍԴ անդամ», երկրորդում՝ «ՍԴ դատավոր», տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեցին և ստիպեցին խոսել իրավական կազուսի մասին։